«Հայկական վերածնունդի» համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը՝ ՀՎԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Մի բան հայտնի է, որ ցուցակը առաջնորդելու է մեր առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ցուցակից այսքանը կարող եմ ասել», - ասաց նա: Մարգարյանն ընդգծեց, որ այս պահին ՀՎԿ-ն քննարկում է, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին՝ նշելով, որ որոշ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են տարվում: